Search
«Նիկոլը չի խաբում, երբ ասում է, որ Գասպարյան Օնիկը մեղավոր է»․ Կարեն Վրթանեսյան
- May 31, 2021
- 1 min read

Նիկոլը չի խաբում, երբ ասում է, որ Գասպարյան Օնիկը մեղավոր է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Նախ՝ մեղավոր է, որ բառացիորեն փրկեց Նիկոլի կաշին նոյեմբերի լույս տասի գիշերը և դրա հաջորդ մի քանի օրերին (նույնը Դավիթ Տոնոյանին է վերաբերում)։ Երկրորդը՝ որ չձերբակալեց Նիկոլին փետրվարի 25-ին, երբ ուներ այդ հնարավորությունը։
Պատերազմի մասով էլ լիքը հարցեր կան, բայց առաջնայինը՝ այս երկուսն են։ Որովհետև եթե պատերազմի մասով շատ հարցեր «գուցե»-ներով ու «եթե»-ներով են, ապա վերոնշյալ 2 կետով երկմտելու որևէ բան չկար»,- գրել է նա։
Comments