Եթե կապիտուլյանտը հաղթեց, ապա առանց Հայաստան է լինելու ապագան. Կարեն Վրթանեսյան
- Jun 4, 2021
- 1 min read

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իսակովի պողոտայի երկու կողմերում, ինչքան աչքդ տեսնում է, «Ապագա կա» նիկոլաթուրքական պաստառներ են կախած՝ Նիկոլի ժպտացող դեմքով։
Իսկ Իսակովի պողոտայի սկզբնամասի առաջին ժպտադեմ պաստառից մի քանի տասնյակ մետր ձախ՝ «Հաղթանակ» կամուրջի վրա, չուգունե բազրիքի մի հատված արդեն 4րդ օրն է՝ չկա։ Անհետացել է։
Ենթադրում եմ, որ Նիկոլի այդ ժպտադեմ պաստառներից կան նաև Սևանի արևելյան ափի բնակավայրերում՝ Կութ, Վերին Շորժա և այլ գյուղերում։
«Ապագա կա» կարծես թե ասում է Նիկոլը այդտեղի ժողովրդին, թեպետ, ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ զեկույցից.
«Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են»։
Հիշեցնեմ նաև, մի քանի օր առաջ մարզական մի ակումբ Սևանի շուրջ կայանալիք հեծանվավազքը չեղարկեց անվտանգության նկատառումներից ելնելով։
«Ապագա կա», - ասում է ժպտադեմ կապիտուլյանտը։ Եթե հաղթեց, ապա առանց Հայաստան է լինելու այդ ապագան»։
ասում է ժպտադեմ կապիտուլյանտը։ Եթե հաղթեց, ապա առանց Հայաստան է լինելու այդ ապագան։
Comentários