top of page

Փաշինյանը քարոզարշավի մեկնարկին սպառնում է քաղաքացիական պատերազմով. Կարեն Վրթանեսյան

  • Jun 8, 2021
  • 1 min read

Ռազմական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Ի՞նչ ցույց տվեց քարոզարշավի մեկնարկը. Նիկոլն առաջին իսկ վայրկյանից բռնությունների է դիմում, + սպառնում է քաղաքացիական պատերազմով կամ, առնվազն, քաղաքացիական բախումներով։


1) Այսօր Արմավիրում 3 հոգու ձերբակալել են «Նիկոլ՝ դավաճան» գոռալու համար, ընդ որում մեկին պատրաստվում են քրեական հոդվածով փակել։


2) Նիկոլը ոչ միայն համարյա ուղիղ տեքստով սպառնում է քաղաքացիական պատերազմ հրահրել (այդ մասին այսօր արդեն գրեցի), այլ ակնարկում է, որ ամսի 21-ին իր հետևորդներին դուրս կբերի հրապարակ Քոչարյանի հետ «մենամարտելու»։


Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Նիկոլը հոգեբանորեն պատրաստում է իր կողմնակիցներին, այսպես ասած, Թրամփի սցենարին։


Մի կողմից զգում է, որ իրական ընդդիմության վարկանիշն օրեցօր աճում է, և արդեն գիտակցում է, որ իր հաղթանակն այլևս երաշխավորված չէ։ Մյուս կողմից հասկանում է, որ ակնհայտ պարտության դեպքում ուժային կառույցների աջակցությունը միանգամից կորցնելու է (այնտեղ առանց այն էլ կուշտ են Նիկոլից)։


Ու եթե հաջողեց և բախումները զոհերի բերեն, նա շանս կստանա «Մարտիմեկ» սցենարի նոր ռիմեյքի, նույնիսկ եթե ջախջախված լինի ընտրություններում։


Միանգամից՝ ռուբիլնիկի մեկ շարժումով, կմիանան սորոսական և արևմտյան բոլոր այլ ցանցերը, որոնք այս 3 տարի քնած էին ու «չէին նկատում», թե ինչպես էր Նիկոլը ոտնահարում այն արժեքները, որոնց համար նրանք, իբր, կոչված են պայքարելու։ Սրանք մեծ ոգևորությամբ կսկսեն նորից փչել «արնախում նախկինների» փուչիկը։


Երկրորդը, Արևմուտքը միանգամից կզարթնի ու կսկսի նկատել բաներ, որոնք այս 3 տարում «չէր նկատում»»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page