top of page

Սուքիասյանների անունը հանրության մեջ հոմանիշ էր պետության անզուսպ թալանի հետ. ռազմական փորձագետ

  • Jun 12, 2021
  • 1 min read


Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«»1990-ականներին Սուքիասյանների անունը հանրային գիտակցության մեջ կարելի է ասել հոմանիշ էր պետության անզուսպ թալանի, մասնավորներից ունեցվածք ու բիզնեսներ խլելու և շատ այլ հոռի երևույթների։


Իշխանության գալով՝ Քոչարյանը որոշեց «не ворошить прошлое» ու թերթել 1990-ականների «կապիտալի նախնական կուտակման» վայրենի էջը, քանի որ գիտակցում էր. եթե ամեն նոր իշխանություն սկսի կապիտալ վերաբաշխել, դրանով հիմք կդնի երկրում անվերջ տնտեսական և քաղաքական անկայունության։


Խաչատուր Սուքիասյանը չգնահատեց դա և 2008-ին լևոնականների խռովության ակտիվ ֆիգուրներից էր։


Եթե ժամանակին Սուքիասյանի գործունեությամբ լուրջ զբաղվեին քննիչները, 2008-ին նա չէր մասնակցի Հայաստանի պետականության հիմքերը հաջորդ 10 տարին խարխլող խռովությանը, չէր ապականի ճարտարապետության գլուխգործոց «Ռոսիա» կինոթատրոնի շենքի արտաքին տեսքը, չէր աջակցի 2018-ի հեղաշրջմանը, ի վերջո, այսօր չէր լինի դավաճան կապիտուլյանտի իշխանության հենասյուներից մեկը»։



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page