Կարենը կարողացել է վեց տան լույս փրկել, դուք ի՞նչ եք արել հարգելինես, որ հիմա չգիտեմ ինչու Կարենի …
Ես` Կարեն Հովհաննիսյանին ճանաչում եմ 2020 թ.-ից, և երբ սկսվեց չարաբատիկ պատերազմը, ես, և իմ ընկերները ինչպես և բազմաթիվ տղաներ գնացինք պատերազմ, երբեք չեմ ցանկացել խոսել այս մասին, բայց արդեն խոսելու ժամանակն է, թող ինձ ների` Կարենը, որ բարձրաձայնում եմ այս մասին, երբ ես ու իմ հինգ ընկերները հայտնվեցինք շրջափակման մեջ Ջրականի շրջանում: Ես կապնվեցի շատ բարձր կոչումով սպայի հետ, ում անունը առայժմ չեմ հրապարակում, և նա ինձ ասաց, որ. «մենք չենք կարող ձեզ օգնել` Աստված ձեզ պահապան, գերի չընկնեք»: Ես ասացի շնորհակալ եմ ու մտածեցինք տղերքով քայլենք, որ գոնե մոտիկ մեռնենք, որ կարողանան մեզ թաղեն գոնե, բայց, երբ սկսեցի Կարենի հետ ամենօրյա ռեժիմով խոսել ամեն քարը ու թուփը բացատրում էր հեռվից, թե որ կողմ գնամ ու որտեղ նստեմ ոնց թաքնվեմ, որ թշնամին ինձ չտեսնի, իսկ երբ շրջափակումից Աստծո կամքով դուրս եկանք մեզ դիմավորեց Կարենը և տարավ տեղավորեց, առաջին օգնություն ցույց տվեց և հետո մեզ տարավ բարձրաստիճան Գեներալների մոտ, որ պատմենք մեր տեսածը, որ գոնե կարողանանք մի օգուտ տալ: Ասածս ինչ է` Կարենը կարողացել է վեց տան լույս փրկել, դուք ի՞նչ եք արել հարգելինես, որ հիմա չգիտեմ ինչու Կարենի դեմ եք դուրս եկել, չէ, որ Կարենը իր արածով նաև լուսավորելա ձեզ:
Հղում `Մարտին Ամիրխանյանի ՖԲ էջից
Հիշեցնենք որ Կարեն Հովհաննիսյանը բոլորովին վերջերս, իր դիմումի համաձայն դուրս է եկել Արդարություն կուսակցությունից ներքին հարցերին և ամենայն հարգանք ցուցաբերելով բոլոր անդամների հանդեպ
Kommentare