Search
Այս պահին հաշվարկվում է Գեղարքունիքում կարկուտի հետևանքով կրած վնասի չափը․ Նարեկ Մանուկյան
- Aug 16, 2021
- 1 min read

Օգոստոսի 14-ին տեղացած ուժեղ կարկուտից Վարդենիս համայնքը և շրջակա գյուղերը մեծ վնասներ են կրել: MediaHub.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող փոխմարզմետ Նարեկ Մանուկյանը հայտնեց, որ համայնքերում այս պահին իրականացվում են վնասների ճշտման աշխատանքներ։
«Համայնքների ղեկավարները զբաղված են վնասների չափերի ճշգրտման աշխատանքներով։ Մարզպետարանը ևս հանձնաժողով է ստեղծել, որը հաշվարկելու է վնասների չափերը»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ մասնավորապես, տուժել է տնամերձ հողատարածքներում մշակված կարտոֆիլի, բանջարաբոստանային կուլտուրաների՝ սոխի, կաղամբի, վարունգի, լոլիկի, տաքդեղի, գազարի, լոբու, ճակնդեղի բերքը:
Տուժել է նաև ցորենի, գարու, կարտոֆիլի, պտղատու այգիների բերքը: Վնասվել են ջերմոցներ, ջրատաքացուցիչներ, կտուրներ:
Comments