top of page

Ինչու՞ էին Կարմիր Շուկայի բնակիչները փակել ադրբեջանական մեքենաների ճանապարհը. «Armdaily.am»

  • May 19, 2021
  • 1 min read


Ադրբեջանցիներն անկանոն կրակահերթերով փորձում են հայաթափել Արցախի բնակավայրերը: Լրատվամիջոցներում մայիսի 18-ին տեսանյութ էր հրապարակվել, որտեղ նշվում էր, որ Կարմիր Շուկայի բնակիչները փորձում են փակել ճանապարհը թշնամու մեքենաների առաջ, քանի որ թշնամին անկանոն կրակ էր բացել Թաղավարդ գյուղի ուղղությամբ։


«Armdaily.am»-ը տեղեկացնում է, որ իսկապես կրակահերթեր են արձակվել թշնամու կողմից Թաղավարդի ուղղությամբ, հոգեբանական ճնշում են կիրառում ՝ փորձելով տեղի բնակչության վրա ազդելով հայաթափել Արցախի բնակավայրերը՝ տեղեկացրեց մեր աղբյուրը։


«Armdaily.am»-ը հայտնում է նաեւ, որ երեխաներ ունեցող բնակիչներն անընդհատ վախենում են, որ արձակված կրակահերթի զոհ կարող են դառնալ իրենց երեխաները։ Դա էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի բնակիչները փորձեն Կարմիր Շուկայի ճանապարհը փակել։


Հատկանշական է, որ ադրբեջանցիները պարբերաբար հայհոյում են հայ տեղացիներին՝ օգտվելով հայկական վերահսկողության տակ մնացած ճանապարհներից, այնինչ հայկական կողմը ադրբեջանցիների վերահսկողության տակ մնացած ենթակառուցվածքներից չի օգտվում։


Ռուս խաղաղապահների միջամտությամբ հարցն արագ կարգավորվել է։ Ինչ վերաբերում է դիրքերն առաջ տալուն, ապա դա ընդամենը մետրերի հարց է։ Ավելին չեն կարող անել՝ ռուս խաղաղապահները վերահսկում են իրավիճակը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page