top of page

Արցախի պատերազմի հետևանքով տեղահանվածներին կտրամադրվի 952 միլիոն ՀՀ դրամ. Կարմիր խաչ

  • Jul 9, 2021
  • 1 min read


Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թվականի աշնանը Հայաստան տեղափոխված 14 000 անձ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից հուլիս ամսվա ընթացքում միանվագ կստանա 68 000 ՀՀ դրամ՝ընդհանուր՝ 952 միլիոն ՀՀ դրամ:


Հայկական կարմիր խաչի ընկերությունը տեղեկացնում է, որ միանալով ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված դրամական աջակցության ՀՀ կառավարության ծրագրին Հայկական կարմիր խաչի ընկերությունն աջակցությունը հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ։ Ծրագրում ընդգրկվելու համար տեղահանված անձինք գրանցվել են նախապես:


Միանալով ՀՀ կառավարության կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական կարմիր խաչի ընկերությունը 2020 նոյեմբերից 2021 թվականի հունիս ամիսն, ընդհանուր առմամբ, տրամադրել է 1 718 523 000 ՀՀ դրամ՝ աջակցելով 38 444 մարդու։ Գումարն ուղղվել է տեղահանվածների հիմնական կարիքների մատչելիության ապահովմանը, նրանց և նրանց հյուրընկալող ընտանիքների աջակցությանը։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page