top of page

ԿԽՄԿ նախագահը կարևորել է ՌԴ հետ գործակցությունը Արցախի Հանրապետությունում

  • Jun 23, 2021
  • 1 min read


Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) համագործակցության բարձր մակարդակ ունի Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ ռուսական ՏԱՍՍ-ին ասել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը:


«Ռուսաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, կասկած չկա, որ նա միջազգային հարթակի առանցքային գործոն է և կարևոր դերակատարում ունի տարբեր ճգնաժամային իրավիճակներում, որտեղ գործում է ԿԽՄԿ-ն: Այս համատեքստում, մենք համագործակցում ենք ազդեցության շատ դերակատարների հետ, այդ թվում և Ռուսաստանի: Մենք տարբեր ոլորտներում ՌԴ հետ ունենք համագործակցության բարձր մակարդակ,ինչպես օրինակ Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի դեպքերում է»,- հայտարարել է Մաուրերը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page