Search
Հարավային Կովկասը «կախված» է մնացել Կարսի պայմանագրից․ Քաղաքագետ
- Sep 11, 2021
- 1 min read

Ադրբեջանն արդեն Թուրքիայի պրոտեկտորատն է, Ալիևն էլ, ըստ էության, Ադրբեջանի պատվավոր նախագահը։ Չունենալով ժառանգորդ, սակայն ունենալով անվտանգության խնդիր իշխանությունը կորցնելուց դեպքում, երաշխիքների դիմաց պետությունը փուլ առ փուլ հանձնում է Թուրքիային։Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Այս ամենը հաշվի առնելով մի լուրջ խնդիր է առաջանում։ Հարավային Կովկասը «կախված» է մնացել Կարսի պայմանագրից, որն ինչ-որ կայունություն էր հաղորդում ռեգիոնին, սակայն հաշվի առնելով Թուրքիայի գործողություններն, այն արդեն դե-ֆակտո չի գործում։
Ռեգիոնը փաստորեն մուտք է գործում «ետկարսյան» ժամանակաշրջան, առանց հարաբերությունները կարգավորող որևէ համապարփակ փաստաթղթի»,- գրել է նա:
Komentar