top of page

Շիրակում երկու հովիվ են կայծակնահարվել

  • Jul 4, 2021
  • 1 min read


Երեկ՝ հուլիսի 3-ին, ժամը 18:00-ի սահմաններում տարբեր վնասվածքներով և այրվածքներով «Գյումրի բժշկական կենտրոն» են տեղափոխել երկու հովիվ, ովքեր կայծակնահարվել են բաց տարածքում:


45-ամյա տղամարդն ալիքային վնասվածքներից բացի նաև այրվածքներ է ստացել և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։


Մյուս հովիվը՝ ծնված 1963 թվականին, քթի կոտրվածք է ստացել. նա հետազոտվել է և բուժօգնությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։


Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page