Search
Կազանի դպրոցում զանգվածային սպանությունից հետո ռումբ են գտել. «Pastinfo.am»
- May 11, 2021
- 1 min read

Երեխայի իրավունքների գծով լիազոր Աննա Կուզնեցովան հաստատել է, որ Կազանի դպրոցում, որտեղ զանգվածային սպանություն է կատարել նախկին ուսանող Իլնազ Գալյավիեւը, ռումբ է հայտնաբերվել, որը պայթյունի պատճառ է դարձել:
Կուզնեցովայի հայտարարությունը հրապարակել է«RT на русском» Telegram-ալիքը։
«Հարձակվողի կողմից սարք է տեղադրվել», - ասել է Կուզնեցովան:
Նրա խոսքով՝ դպրոցական հանդերձարանում փլուզվել են պատերը,այնտեղ կախված են հաղորդալարերը։
Շենքի այդ հատվածում երեխաներ չեն եղել։
Պաշտոնական տվյալներով՝ դպրոցում հրաձգության հետեւանքով զոհվել Է ինը մարդ, այդ թվում՝ յոթ երեխա, տուժել է 20 մարդ: Քննչական կոմիտեն զանգվածային սպանության գործ է հարուցել։ Մայիսի 12-ը Թաթարստանում սգո օր է հայտարարվել։
Գիմնազիան գրոհած անձը ձերբակալվել է:
Opmerkingen