Գալու է ժամանակը, որ այդ «կազինոների» մասին ստերը մտցնելու ենք իր բերանը․ Սերժ Սարգսյան
- Jun 11, 2021
- 1 min read

Այսօր Վայոց ձորում անցկացվող քարոզարշավի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ ներկա իշխանությունների հայտարարություններին, թե, իբր, «նախկինները թալանչիներ էին»։
«Մենք ենք թալանչի՞, թե՞ իրենք։ Անցել է երեք տարի, թալանի որևէ լուրջ դեպք չի բացահայտվել։ Իշխանափոխությունից հետո կտեսնենք՝ ինչքան ժամանակ է պետք լինելու նոր իշխանություններին թալանչիներին բացահայտելու համար»,- ասաց նա։
Սերժ Սարգսյանը հիշեցրեց, թե ինչ եղավ՝ կապված «կազինոների» հետ։
«Քար լռություն և՝ ոչ մի փաստ։ Գալու է ժամանակը, երբ այդ «կազինոների» մասին ստերը մտցնելու ենք իր բերանը»,- նշեց Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ դրանում պետք չէ կասկածել։
Նա նաև հավելեց, որ ներկա իշխանությունները խոսում էին օլիգարխների մասին, ասում էին, թե մարդիկ աղքատ են, որովհետև երկրում կան հարուստներ, իսկ այժմ փոխել են դիրքորոշումը։
«Անցավ որոշ ժամանակ, և Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանում էլ չկան օլիգարխներ, կան խոշոր սեփականատերեր»,- ասաց նա։
Ըստ Սերժ Սարգսյանի՝ դա պատահական չէր․ Փաշինյանը հայտարարեց խոշոր սեփականատերերի անունները, ապա սկսեց նրանց հետ ընկերություն անել, նրանք էլ սկսեցին «մուծվել»։
«Բայց հասարակությունը սկսեց տեսնել՝ ինչպես են փաբերում պարտքով պիվա խմողները հարստանում, թանկարժեք մեքենաներով երթևեկում»,- նշեց նա։
Սերժ Սարգսյանը նկատեց նաև, որ հենց այդ ամենից ելնելով՝ Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ «Գռզոն» դարձել է «բյուրեղյա, անկաշառ» իմքայլականների հինգերորդ համարը։
Comentários