Search
Կենսաբանական զենք է կիրառվել Իրաքում․ «Հրապարակ»
- May 7, 2021
- 1 min read

ՄԱԿ քննչական խումբը, որը զբաղվում է ԻՊ ահաբեկչական խմբավորման գործած հանցագործությունների բացահայտմամբ, պարզել է, որ իսլամիստ ահաբեկիչները Իրաքում բանտարկյալների վրա կենսաբանական զենք են փորձարկել։ Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն։
Միաժամանակ, ՄԱԿ քննիչները հայտարարել են, որ ԻՊ խմբավորման կողմից եզդիների հանդեպ գործած հանցագործությունները համարժեք են ռազմական հանցագործության եւ ցեղասպանության։
Բացի այդ, ԻՊ-ը խաղաղ բնակչության դեմ 2014-16 թթ կիրառել է քիմիական զենք։ Քննչական խումբը ստեղծվել է ՄԱԿ № 2379 բանաձեւի հիման վրա 2017 թվականին, որը պետք է հետաքններ ԻՊ գործած հանցագործությունները՝ խմբավորման անդամներին եւ պարագլուխներին պատասխանատվության կոչելու համար։
Comments