Search
ԿԸՀ-ն մերժեց Փաշինյանի գրանցումն ու ՔՊ ցուցակն անվավեր ճանաչելու մասին դիմումները
- Jun 13, 2021
- 1 min read

Այսօր` հունիսի 13-ին, ԿԸՀ-ն նիստի ժամանակ քննարկեց նաև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը: Էդգար Ղազարյանը դիմել էր ԿԸՀ` պահանջելով անվավեր ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում` վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել:
ԿԸՀ-ն Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ մերժեց վարչական վարույթի հարուցումը` ընդգծելով նաև, որ դիմումը չի ներկայացվել իրավասու անձի կողմից, այսինքն նման դիմում կարող է ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը:
Comments