Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է 14 խախտում․ ՔՏՀԱՏՄ
- Nov 13, 2021
- 1 min read

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքներովի հանրային տրանսպորտի աշխատանքը:
ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով ուսումնասիրել են կանոնավոր, ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 107 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է 14 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ:
Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով։ Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին շարունակական կինի:
Comments