top of page

ԿԳՄՍ նախարարությունն ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուշագիր են ստորագրել

  • Aug 25, 2021
  • 1 min read


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված հոգեբանական տարրական աջակցության ոլորտում ուսուցիչների կարողությունների զարգացմանը:


ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փաստաթուղթը կնքվել է նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև միջազգային համագործակցության շրջանակում։ Նպատակն է ուսուցիչների կարողությունների զարգացման միջոցով բարելավել հոգեբանական տարրական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի սահմանամերձ համայնքներում:


Ծրագիրը կիրականացվի վերապատրաստման դասընթացների միջոցով, որոնց կմասնակցեն սահմանամերձ համայնքների դպրոցներից ընտրված ուսուցիչներ:


Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք գործողություններ, մասնավորապես՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի աջակցությամբ կազմակերպել ՀՀ Սյունիքի, Տավուշի և Երևանի համապատասխան մասնաճյուղերի անձնակազմի անդամների ընտրություն՝ դասընթացավարների վերապատրաստմանը մասնակցելու և այլ ուսուցիչների համար հետագայում համանման դասընթացներ վարելու համար։ Բացի դրանից՝ կողմերը կիրականացնեն փորձնական վերապատրաստումներ հինգ սահմանամերձ համայնքների դպրոցներում, ինչպես նաև վերապատրաստման դասընթացների բովանդակության և նյութերի ներդրում ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերում։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page