Search
ԿԳՄՍՆ-ին կհատկացվի 64 մլն դրամ
- 24Time.am
- Sep 17, 2021
- 1 min read

Կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցը, որն իր մեջ գաղտնի կետեր է պարունակում:
Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ 2021թ. պետական բյուջեով հաստատված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 64 մլն դրամ՝ «1162. Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» ծրագրի «32002. Հանրային վայրերում կառուցապատման նախագծային աշխատանքների իրականացում» միջոցառման շրջանակներում՝ նախագծային աշխատանքների իրականացման համար:
Commentaires