top of page

ԿԳՄՍ նախարարը պարգևներ է հանձնել մի խումբ մանկավարժների

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Oct 7, 2021
  • 1 min read


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ուսուցչի օրվա առիթով «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ պարգևներ է հանձնել հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների: Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։


Շնորհավորելով բոլոր ուսուցիչներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նրանց շնորհակալություն և երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար:


«Մենք՝ բոլորս, մտածողությամբ, վարքով, գիտելիքներով, արժեքային համակարգով մեր ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունք ենք: Բազմիցս եմ ասել, որ այսօրվա մեր կարևորագույն խնդիրներից է մեր պետության անվտանգությունը, որի երաշխավորը կրթությունն է: Որակյալ կրթությունը ճիշտ մտածողություն է ձևավորում, իսկ դրա արդյունքում մարդու կատարած բոլոր քայլերը հստակ և նպատակային են լինում: Հենց այս պատճառով ես երկրի անվտանգության հիմքը համարում եմ կրթությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը մեծ տեղ է հատկացնում կրթության բովանդակությանը:


Նախարարի խոսքով՝ ուսուցիչներն իրենց աշխատանքով ապացուցել են, որ արժանի են գնահատանքի. «Մեր նպատակն է, որ Հայաստանի բազմահազարանոց ուսուցչական համակազմը լինի մրցունակ, հասարակության կողմից ընկալվի որպես ազգային և պետական առաքելություն իրականացնող անհատականություն: Համոզված եղե՛ք, որ պետության կողմից արվում և արվելու է առավելագույնը` արժևորելու և գնահատելու ուսուցչի աշխատանքը»:









Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page