top of page

Հանրային քննարկման ենք ներկայացրել դպրոցները դասագրքերով ապահովելու նոր նախագիծը. Անդրեասյան

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Aug 13, 2021
  • 1 min read


ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հանրային քննարկման ենք ներկայացրել դպրոցները դասագրքերով ապահովելու նոր կարգի նախագիծը, որով, մասնավորապես.


նախատեսում ենք մեկ միասնական կարգ ունենալ բոլոր դասագրքերի համար և այդ շրջանակներում կարգավորել նաև հետևյալ դասագրքերի շրջանառությունը.

Հաստատության ուսումնական պլանով սահմանված՝ ազգային փոքրամասնությունների լեզվին, պատմությանը, մշակույթին վերաբերող դասագրքերի,

օտար լեզվով խորացված ուսուցում իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքերի,

ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարաններում օգտագործվող դասագրքերի,

մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքերի,

բրալյան դասագրքերի և տետրերի։

թվայնացվում է նշված, ինչպես նաև տարրական դասարանների դասագրքերի պատվերների ձևավորման, հաշվառման գործընթացը՝ խուսափելով մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներից և սխալներից։ Տարրական դասարանների և վերևում թվարկված խմբերի դասագրքերի հայտագրման, պատվերի ձևավորման, հաշվառման գործընթացները կիրականացվեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգով։

Նախագծով սահմանվում է նաև մշտադիտարկում դասագրքերի բաշխման գործընթացի նկատմամբ: Առաջիկա օրերին հանրային քննարկման կներկայացնենք նաև դասագրքերի ստեղծման, դրանց գնահատման հանձնաժողովների ձևավորման նոր կարգի նախագիծը»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page