Search
Պետության կորուստը դամոկլյան սրի պես կախված է գլխներիս, արթնանալ է պետք լեթարգիական քնից․ Գալստյան
- Sep 21, 2021
- 1 min read

Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է անկախության 30-ամյակը։ Ի՞նչ ճանապարհ անցավ Հայաստանն այս տարիներին, ինչպիսի՞ խնդիրների բախվեց, այժմ ո՞ր փուլում է, և ունի՞ արդյոք հեռանկար․ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագետ Խաչիկ Գալստյանի հետ։
Նրա խոսքով՝ ցավալի է, որ Հայաստանի երեսնամյա անկախության պատմությունը ամփոփվում է ցավալի կորուստներով։
«Ունենք ինքնության ճգնաժամ, որից դուրս գալու ելքերը մշուշոտ են»,- նկատեց նա։
Ըստ Խաչիկ Գալստյանի՝ այսօր մենք կանգնած ենք հայոց պետականության կորստի վտանգի առջև, և դա հայության սթափ հատվածին պետք է համախմբի։
«Պետության կորուստը դամոկլյան սրի պես կախված է գլխներիս, պետք է արթնանանք լեթարգիական քնից»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ հարցազրույցում։
Commentaires