top of page

«Ո՛չ հիմքերն են մեզ հայտնի, ո՛չ պատճառները». Խ. Հարությունյանի որդին` հորը բերման ենթարկելու մասին

  • May 17, 2021
  • 1 min read



ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանը Կենտրոնի ոստիկանության բաժնում է, հարազատները դեռ չգիտեն` ինչու է վերջինս բերման ենթարկվել։


«Ինքներս էլ այս պահին եկել ենք ոստիկանություն` հասկանալու, թե ինչ է կատարվում։ Ո՛չ հիմքերն են մեզ հայտնի, ո՛չ էլ պատճառները։ Դեռ հիմնավոր որևէ բացատրություն չի տրվել»,-MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանի որդին` Ռոբերտ Հարությունյանը։ Հարցին, թե ինչ հավանական գործի շրջանակում կարող էին Խոսրով Հարությունյանին բերման ենթարկել, որդին պատասխանեց, որ ինքն էլ դեռ չի պատկերացնում։


Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից MediaHub.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնեցին, որ «ծեծի կասկածանքով երկու անձ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել կենտրոնական բաժին։ Նյութեր են նախապատրաստվում»։


Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քիչ առաջ ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման ենթարկեց ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանին»։

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page