top of page

Կին ռազմագերու մասին մենք ինֆորմացիա ունենք, որը Ադրբեջանը չի հաստատում. Ալեն Սիմոնյան

  • Oct 12, 2021
  • 1 min read


Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովը կստեղծվի և կգործի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խոսելով ՌԴ՝ իր այցելության և հայ ռազմագերիների վերադարձի մասին՝ Սիմոնյանն ասաց.

«Ռուսաստանը կիսում է ստեղծված իրավիճակի հետ կապված մեր բոլոր գնահատականները:

Բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել է մեր ռազմագերիների հարցը: Քննարկվել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարումը: Մեր ռուս գործընկերների մոտ կա իրավիճակի հստակ ընկալում, և այն իրավիճակի գնահատականները, որ մենք ունենք, գրեթե ամբողջությամբ կիսում են նրանք: Այդ հարցերի լուծման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը ես այնտեղ տեսել եմ: Վստահեցնում եմ՝ մոտ ապագայում մենք նաև շոշափելի կտեսնենք այդ պատրաստակամությունը Ռուսաստանի դիրքորոշման և գործողության մեջ»:


ԱԺ նախագահի խոսքով՝ Մոսկվայում կայացած քննարկումների ժամանակ նույնիսկ առանձին անձանց հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել. «Կին ռազմագերու մասին մենք ինֆորմացիա ունենք: Ցավոք սրտի, Ադրբեջանը չի հաստատում այդ տեղեկությունը: Այսօր ես հանդիպում ունեմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ այդ հարցը պետք է քննարկենք: Ես մեծ հույսեր ունեմ, որ «ռազմագերի» բառակապակցությունը կթողնենք անցյալում, համենայն դեպս՝ մենք ամեն ինչ անում ենք»,- նշեց Սիմոնյանը:

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page