top of page

Կիպրոսի իշխանությունները մեղմացրել են զբոսաշրջիկների համար սահմանափակումները

  • May 17, 2021
  • 1 min read


COVID-19-ի հետ կապված համաճարակաբանական իրադրության բարելավումը Կիպրոսի իշխանություններին թույլ Է տվել մայիսի 17-ից երկրում մեղմացնել համավարակի հետ կապված սահմանափակումները: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)։


Չեղարկվող կանոնները գործել են մայիսի 10-ից՝ կարանտինից երկրի դուրս գալու պահից: Այսպես, SafePass անցաթուղթը (կամ Coronapass-ը), որը հաստատում Է մարդու մոտ կորոնավիրուսի բացակայությունը, չի պահանջվի հանգստի բաց գոտիներ՝ սրճարաններ կամ ռեստորաններ, ինչպես նաեւ բաց երկնքի տակ թատրոններ ու կինոթատրոններ, այցելելիս:


Դրսում այդ հաստատություններում կարելի Է գտնվել առանց որեւԷ տեղեկանքի, հայտարարել Է առողջապահության նախարար Կոնստանտինոս Իոանուն:


Փակ հասարակական վայրեր՝ առեւտրի կենտրոններ, թատրոններ, կինոթատրոններ, պաշտամունքի վայրեր, ցուցահանդեսներ, այցելելու համար փաստաթուղթ պետք Է ներկայացնեն կղզու՝ 12-ից բարձր տարիքի բոլոր բնակիչները:


Պարետային ժամը կկարճանա 60 րոպեով եւ կսկսվի կեսգիշերին:

Նաեւ մայիսի 17-ից աշխատելու են ժամանցային պարկերը, խաղահրապարակները: Հունիսի 10-ից կրկին կբացվեն գիշերային ակումբները:


Նախարարը հավելել Է, որ վարակվածների եւ հոսպիտալացվածների թիվն զգալիորեն նվազել Է ապրիլի ցուցանիշների համեմատությամբ:


Այսպես, ապրիլի 20-ին Կիպրոսում COVID-19-ով հիվանդանալու դեպքերը հասել են ռեկորդի (941) այն դեպքում, երբ այժմ գրանցում են օրական ոչ ավելի, քան 200 նոր դեպք: Կղզում տեղաշարժվելու համար հարկավոր Է, որպեսզի օտարերկրացի ճանապարհորդներն իրենց հետ միշտ ունենան թվային կամ թղթային տեսքով CyprusFlightPass: Այս անկետան անհրաժեշտ Է լրացնել Կիպրոս թռչելուց առաջ:


Զբոսաշրջիկները կարող են երկիր մուտք գործել ապրիլի 1-ից, ընդ որում՝ պատվաստում ստացած հյուրերը ազատված են ՊՇՌ-թեստեր հանձնելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page