top of page

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց



Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց, որով հայտնեց, որ Արմեն Գևորգյանը ստացիոնար բուժման անհրաժեշտություն ունի, այդ իսկ պատճառով միջնորդում է հետաձգել դատական նիստը:

Վերջինս հայտնեց, որ Արմեն Գևորգյանը մեկ ամիս պետք է գտնվի բժիշկների անմիջական հսկողության տակ:

Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդեց հաջորդ դատական նիստը հետաձգել և նշանակել հունիսի 25-ից հետո։ Վարդևանյանն իր դիրքորոշումը հիմնավորեց նրանով, որ իր պաշտպանյալը պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ունի ընտրելու և ընտրվելու Սահմանադրական իրավունք: Նա ընդգծեց, որ պետք է նիստը հետաձգել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունենա պատրաստվել և մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Արամ Վարդևանյանը հիմնավորման մեջ հավելեց նաև, որ դատարանն ընտրություններին մասնակցելու Սահմանադրական իրավունքը, պետք է գերակայի դատավարությանը մասնակցելու իրավունքից։


Դատարանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ հիմք ընդունելով Արմեն Գևորգյանի առողջական վիճակի մասին փաստող ապացույցը և նիստը հետաձգեց մինչև մայիսի 25-ը, իսկ Արամ Վարդևանյանի միջնորդությունը չբավարարվեց։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page