top of page

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցությունները․ Պետդեպի ներկայացուցիչ

  • Nov 16, 2021
  • 1 min read

Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին հաղորդագրություններով և կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները ու վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին hայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։


«Այսօր մենք տեսանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների մասին տագնապալի հաղորդագրություններ: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ որոնելու համապարփակ լուծումներ բոլոր չլուծված հարցերի համար՝ այս կամ այն կերպ կապված ղարաբաղյան հակամարտության հետ»,- ասել է նա։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page