top of page

Քաղաքական դատավարությունները ուղղակի և անուղղակի ձևով ազդում են դատավորների վարքագծի վրա. Կոչուբաև

  • Aug 11, 2021
  • 1 min read

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Դատական համակարգը բարոյալքվել է և գտնվում է գաղափարական վակումի մեջ:

Վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական դատավարությունները ուղղակի և անուղղակի ձևով սկսել են ազդել դատավորների վարքագծի վրա, նկատվում է քողարկված սաբոտաժի զանգվածային դեպքեր։ Սրան է գումարվում ԲԴԽ տեռորը։ Դատական իշխանությունը ենթարկեցնելու առաքելությունը ստանձնել է ԲԴԽ-ն։ Ըստ էության, այս մարմինը շեղվել է իր ուղեծրից և վերածվել է քաղաքական հիմնարկի։

Արդյունքում մենք ունենք կալնավորման կանխավարկածով նախաքննություն, պետականապաշտ վարչական դատարան և վախվորած քաղաքացիական և սնանկության գործեր քննող դատավորներ։ Իրավիճակը համատեղելի չէ իրեն ժողովրդավարական հռչակած պետության համար։ Այսպիսի մակարդակի կախվածություն ունեցող դատարան մենք չենք ունեցել երբեք, վստահաբար, երբեք։ Գործի նյութերին ծանոթանալու փոխարեն դատավորները փորձում են հասկանալ ու՞մ գործն են քննում, արդյո՞ք դա չի հանգեցնելու անբարենպաստ հետևանքների։

Այս ամենի դեմ պայքարում են երկու տասնյակը չգերազանցող դատավորներ, ովքեր չեն թողնում, որ դատական իշխանությունը ենթարկվի տոտալ կապիտուլյացիայի։

Այս ամենի ֆոնին նկատվում է նաև փաստաբանի դերի նվազում, քանի որ մարդիկ սկում են հասկանալ, որ խնդրի լուծումը ոչ թե դատական պաշտպանության ռեսուրսի օգտագործմամբ խնդրի լուծումն է, այլ այն մարդուն գտնելու, ով կարող է զանգահարել դատավորին։ Աճել են նաև զանգովի բեկանված դատական ակտերը, անգամ ոչ զգայուն գործերով։ Սա նշանակում է, որ տասնամյակների աշխատանքը ջուրն է նետվել և մենք մոտեցել ենք զրոյին»։


Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page