top of page

Գեներալ-մայորի կոչում ստացած Սմբատ Գրիգորյանը պատերազմից հետո մոտ 50 մլն դրամի 3 անշարժ գույք է գնել




Սեպտեմբերի 21-ին ընդառաջ նախագահի հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդյայի Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:


Գրիգորյանի 2020թ-ի հայտարարագրի համաձայն՝ նա 4 անշարժ գույք ունի, որից 3-ը գնել է պատերազմից հետո՝ 2020թ-ի դեկտեմբերին։ Մասնավորապե,ս Նոր Նորք վարչական շրջանում 2020թ-ի դեկտեմբերի 1-ին, որպես համատեղ սեփականություն, 30 393 448 դրամով ձեռք է բերել բնակարան, ևս մեկ բնակարան նույն վարչական շրջանում․ ձեռք է բերել 2020թ-ի դեկտեմբերի 4-ին՝ 15 063344 դրամով։ Նույն օրը 3 557 470 դրամով ավտոկայանատեղի է ձեռք բերել։


Բացի գնված անշարժ գույքերը, Գրիգորյանը հայտարարագրել է 2019թ-ին նվիրատվություն ստացած ևս մեկ բնակարան՝ Նոր նորք վարչական շրջանում։


Գրիգորյանը հայտարարագրել է LEXUS մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2014թ-ին։ Վերջինս «ՄԵԾ ՍՅՈՒՆԻՔ» ՓԲԸ-ից, որպես փոխառություն, վերցրել է 20 413 395 դրամ, իսկ ABB բանկից՝ 16 400 000 դրամ։


Տարեվերջին Գրիգորյանի բանկային հաշվին եղել է 1 500 000 դրամ, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 900 000 դրամով, իսկ կանխիկ գումարը նվազել է տարեսկզբի 25 000 000 դրամից, տարեվերջին մնացել է 6 000 000 դրամը։


Որպես եկամուտ Գրիգորյանը հայտարարագրել է 6 815 128 դրամ, որը ստացել է ՊՆ-ից՝ որպես աշխատավարձ։ Գրիգորյանի կինը հայտարարագրել է 16 400 000 դրամ, որը որպես վարկ ստացել է ABB բանկից։ Նրա բանկային հաշվեհամարին եղել է 957 000 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 9500 դոլար։ Վերջինս աշխատում է պաշտպանության նախարարությունում և որպես աշխատավարձի փոխհատուցում ստացել է 850 000 դրամ։


Արմինե Նավոյան


コメント


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page