«ՀՀ ղեկավարության ոչ բոլոր ներկայացուցիչներն են վստահում Նիկոլ Փաշինյանին». «Коммерсантъ»
- May 28, 2021
- 1 min read

Ռուսական «Коммерсантъ» պարբերականն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը օտարերկրյա դիտորդներ տեղակայելու վերաբերյալ միանշանակ չի ընդունվել անգամ իր կառավարության ներսում:
«Նույնիսկ Հայաստանի ղեկավարության ոչ բոլոր ներկայացուցիչներն են վստահ Նիկոլ Փաշինյանի ճշմարտացիության մեջ: Ծրագրի հրապարակումից մի քանի ժամ անց հայտարարվել է, որ հրաժարական է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերից»,- գրել է պարբերականը:
Իսկ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, քննարկելով կամավոր պաշտոնանկության հնարավոր պատճառները, նշել է. «Փաշինյանը քավության նոխազ է սարքում նախարարներին. նա նրանց գործողության ազատություն չի տալիս, բայց ձախողման դեպքում ամբողջ մեղքը բարդում է նրանց վրա»:
Comments