top of page

Հայկ Կոնջորյանը չպատասխանեց՝ Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի սուվերեն տարա՞ծքն է, թե՞ ոչ


ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին, հավելյալ մեկնաբանություն չկա։ Աժ-ում այսօր այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։


Լրագրողի հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի սուվերեն տարա՞ծքն է, Կոնջորյանը հրաժարվեց պատասխանել։


«Որևէ մեկնաբանություն չեմ անում, եթե այլ հարցեր ունեք տվեք»,- ասաց նա։


Կոնջորյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում պատկան մարմինները հանդես կգան հայտարարությամբ։


Մանրամասները՝ տեսանյութում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page