top of page

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին զրկել են հավելյալ սպիրտ պահեստավորելուց

  • Sep 24, 2021
  • 1 min read


«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ լրատվամիջոցներ, սիրելի՛ խաղողագործներ.

Եվս մեկ անգամ ուզում եմ պարզաբանել խաղողի մթերման շուրջ ստեղծված վերջին իրադարձությունները, որպեսզի տարընկալումների և տարբեր շահարկումների առիթ չհանդիսանա:

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» 2020թ.-ին կնքել է պայմանագիր ՌԴ տարածքում նոր դիստրիբյուտորի հետ, ինչի հետևանքով իրացման ծավալները զգալի նվազել են, ուստի առաջացել է սպիրտի պահպանման համար նախատեսված պահամանների քանակի խնդիր: Գործարանը ժամանակին դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պահեստի շինարարության թույլտվություն ստանալու համար, սակայն ապրիլից ինչ-ինչ պատճառներով գործընթացը ձգձգել են՝ հնարավորություն չտալով հավելյալ սպիրտ պահեստավորել:

Եվս մեկ անգամ հորդորում եմ զերծ մնալ կոմբինատի գործունեության հետ կապված սադրիչ հայտարարություններից:

Ուզում եմ հիշեցնել, որ նախկինում կոմբինատը մշտապես բարեխղճորեն իրականացրել է մեծ ծավալով մթերման ողջ գործընթացը:

Հուսով ենք՝ խաղողագործների խաղողի մթերման հետ կապված խնդիրը շուտափույթ լուծում կստանա»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page