top of page

Կրակոցներ Արմավիրի մարզում․կա զոհ․ «Shamshyan.com»

  • May 31, 2021
  • 1 min read




Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Անհայտ անձը կրակոցներ է արձակել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոցի վարչական տարածքում, Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղությամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, կրակոցների արդյունքում 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտեմեքենայում։

Կայքի տեղեկություններով՝ սպանվածը քրեական հեղինակություն՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի եղբայրն է։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի ավտոմեքենայի ուղղությամբ արձակվել են մի քանի կրակոցներ։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page