Search
Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել. Հակոբ Ավետյան
- Sep 20, 2021
- 1 min read

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում 2 օր առաջ կրկին հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել։ Այս տեղեկությունը Mediahub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Այնքան շատ են հնչում կրակոցները, որ արդեն չենք էլ ֆիքսում։ Կրակոցներ հնչել են, բայց քիչ են եղել։ Կրակոցների հետեւանքով վնասներ չեն եղել։ Տևել է մոտ կես ժամ։ Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները»,- ասաց նա։
Yorumlar