Search
Կրակոցներ Երևանում. 41-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
- Nov 1, 2021
- 1 min read

Նոյեմբերի 1-ին հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանն էր։ Ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Խ. Սահակյանի ուղղությամբ։
Comentários