Search
Կրակոցներ՝ Կարմիր Շուկայում․ MediaHub-ը զրուցել է բնակիչների հետ
- Aug 30, 2021
- 1 min read

Երեկվանից Արցախի Կարմիր Շուկայում լսվում են պայթյունների ու կրակոցների ձայներ։ Այդ մասին MediaHub-ին տեղեկացրել են Կարմիր Շուկայի բնակիչները։
Մեզ հետ զրույցում նրանք հայտնեցին, որ արդեն քանի օր է՝ Թաղավարդի դիրքերից լսվում է կրակոցների ձայները, բայց դժվար է հստակ նշել, թե որտեղից և ինչ պատճառով է թշնամին սադրում։
Բնակիչների խոսքով՝ մի քանի օր առաջ ավելի շատ էին կրակում, ավելի բարձր էին լսվում կրակոցների ձայները։ Ռուս խաղաղապահների միջմտությունից հետո իրավիճակն այս պահին, համեմատաբար, հանդարտ է։
Անի Մարտիրոսյան
Comments