top of page

Արաբաթուրքական ելևէջներ՝ մերժվո՞ղ, թե՞ պահանջված մշակույթ․ Լիլիթ Հովհաննիսյանի հոլովակի հետքերով



«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որևէ իրավասություն չունի միջամտելու շոու բիզնեսի գործունեությանը նման դեպքերում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը՝ անդրադառնալով երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակին։


«ԿԳՄՍ-ն անում է ամեն ինչ, որպեսզի մեր հասարակության մեջ տարածվի բարձրակարգ մշակույթ՝ երաժշտություն, կերպարվեստ, իսկ մասնավոր դեպքերի համար նախարարությունը որևէ իրավասություն և լիազորություն չունի»,- պարզաբանեց Մելիքբեկյանը՝ նշելով, որ նախարարությունը խրախուսում է հասարակության առողջ դիրքորուշումը։


Նշենք, որ մի քանի օր՝ ստորագրահավաք է կազմակերպվել, որպեսզի Լիլիթ Հովհաննիսյանի «Ti Ti Ti» տեսահոլովակը հեռացվի համացանցից։ Ստորագրահավաք կազմակերպողները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց նպատակն է սահմանափակել հայկական երգարվեստում արաբաթուրքական ելևէջներն ու պատժամիջոցներ կիրառել հայկական մշակույթը աղավաղողների նկատմամբ։


Մենք կապ հաստատեցինք նաև Լիլիթ Հովհհանիսյանի պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանի հետ, սակայն նա չցանկացավ մեկնաբանություն տալ։


Մանրամասները՝ հեռախոսազրույցում:



Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page