«Զարթոնք»-ը բողոքել է ոստիկանների պաշտոնեական լիազորություների չարաշահման դեմ
- Jun 1, 2021
- 1 min read

2021 թվականի մայիսի 20-ին վարչապետի անունից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի սահմանների սահմանազատման առնչությամբ փաստաթուղթ ստորագրելու հայտարարությամբ առաջացած դժգոհությունից նույն օրը ժամը 17.00-ից սկսված ինքնաբուխ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանները Բաղրամյան պողոտայում ֆիզիկական ուժ են կիրառել, այդ թվում՝ մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:
Բերման ենթարկված մասնակիցներից մի քանիսին ոստիկանների կողմից պատճառվել են մարմնական վնասվածքներ: Այս մասին գրել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության խոսնակ՝ Անդրանիկ Մարգարյանը։
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով:
Comments