top of page

Վարդենիսի Կութ համայնքում փոխրաձգություն է տեղի ունեցել

  • Aug 27, 2021
  • 1 min read

Վարդենիսի Կութ համայնքում րոպեներ առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այդ մասին MediaHub-ին տեղեկացրեց Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։ Նրա փոխանցմամբ` այս պահին կրակոցները դադարել են, բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, տեղի է ունեցել։

-Ես այս պահին գնում եմ Կութ, հավելյալ տեղեկություն վաղը կփոխանցենք,- ասաց Գրիգորյանը։


Նշենք, որ համացանցում լուրեր էին պտտվում, որ Կութում թշնամին սադրանք է հրահրել, որի հետևանքով փոխհրաձգություն է սկսվել։


MediaHub-ը փորձեց կապ հաստատել նաև Կութ համայնքի ղեկավարի՝ Սիմա Չիտչյանի և Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի հետ, սակայն վերջիններս չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page