top of page

Ֆրանսիան քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին. Լաքոտ

  • Jul 28, 2021
  • 2 min read


Ֆրանսիան քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին, որը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո, Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:


«Այս պահին, երբ այս միջոցառումն ենք իրականացնում ՀՀ տարածքում` Գեղարքունիքի մարզում զինված գործողություններ են ընթանում: Բնականաբար, մտքով զոհված զինվորների և նրանց ընտանիքների հետ ենք: Մենք նաև գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում մի կոնտեքստում, երբ հայ-ադրբեջանական սահմանին վատթարացում կա: Սրանք իրադարձություններ են, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, որովհետև այն նաև հրադադարի խախտում է, դրա պատճառով նաև Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակի վատթարացում է գրանցվում: Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները վերսկսել, բայց այդ գործընթացը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո: Բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շփումներ կան Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որպեսզի նախ և առաջ իրավիճակի հանգստացմանը մեր ներդրումը ունենանք: Եվ երբ ժամանակը գա, արդեն մեր ներդրումը ունենանք քաղաքական գործընթացի վերսկսման մեջ»,- ասել է Լաքոտը:

Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանային իրավիճակն է:


«Բնականաբար, այն մեր մտքում է, և մենք չենք մոռանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ուրիշ կետերի մասին, որոնց կատարման հետ կապված դեռ խնդիրներ կան, մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետը»,- հավելել է դեսպանը:


Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթանում են տեղային մարտեր: Մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երեք զինծառայող վիրավոր են:


Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page