top of page

Փաշինյանն ինչպես բռնության կոչերով եկավ իշխանության, այդպես էլ հիմա շարունակում է․ Լարիսա Ալավերդյան

  • Jun 8, 2021
  • 1 min read


«Մեղա քեզ, Աստված»,- այսպիսին եղավ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Նա ասում էր, որ պողպատե մանդատ ստանալու դեպքում քաղաքական, քաղաքացիական վենդետաներ է իրականացնելու։


Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ի՞նչ է ուզում այդ իրականացնել Նիկոլ Փաշինյանը․ իր ունեցած մի քանի տոկոս ձա՞յնը կորցնել։ «Ընդհանրապես, իրենց անգրագետ կարգախոսը տեսեք, ասում են «Ապագա կա՛ ապագա», հիմա էլ նման ատելության քարոզ են անում։ Ինչո՞ւ ատելություն տարածելն ապագա՞ է»,- Mediahub.am-ի հետ զրույցում ասաց նա։


Ըստ Ալավերդյանի՝ Նիկոլ Փաշինյանը հիմա նույն բռնության կոչերն է հնչեցնում, ինչ 2018-ին։ «Ինչպես բռնության կոչերով եկավ իշխանության, այդպես էլ հիմա շարունակում է։ Վենդետան ինքնիրավչության ամենակոպիտ, ամենադաժան ու ամենագռեհիկ դրսևորումն է։ Դա նշանակում է, որ ինքը ընտրվելուց հետո պետք է բռնություն իրականացնի»,- վստահեցրեց նա։

Aa

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page