Search
Լարսում երթևեկության սահմանափակումներ են գործում
- May 25, 2021
- 1 min read

Վրաստանում Մլետա-Գուդաուրի հատվածում ճանապարհի վերանորոգման աշխատանքների հետ կապված մայիսի 25-ից 27-ը՝ ժամը 09:00-ից մինչև 21:00-ը, մեծ բեռնատարների համար սահմանափակումներ են գործելու, գրում է jnews.ge-ն։
Ինչպես հաղորդում է Վրաստանի ճանապարհային վարչությունը, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու Մլեթա-Գուդաուրի ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածում ցերեկային ժամերին երեք օրվա ընթացքում կարգելվի բեռնատարների երթևեկությունը:
Kommentare