Search
Լավրովի և Չավուշօղլուի բանակցությունները կկայանան Թուրքիայում
- Jun 28, 2021
- 1 min read

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունները վերաբերելու են Հարավային Կովկասին, Մերձավոր Արևելքին ու Հյուսիսային Աֆրիկային։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին մեկնելու է Անթալիա` թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի արդիական հարցերը:
Comments