Search
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն ապրել որպես բարի հարևաններ. ՌԴ ԱԳՆ ղեկավար
- Jun 9, 2021
- 1 min read

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն ապրել որպես բարի հարևաններ: Միևնույն ժամանակ, նա խորհուրդ է տվել ոչ թե ուշադրություն դարձնել այն հայտարարություններին, որոնք այժմ լսում են Երևանից և Բաքվից, այլ ջանքեր գործադրել հասարակ մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ:
Լավրովն ընդգծել է, որ Ղարաբաղի համար երկրորդ պատերազմը պետք է ավարտվեր շատ ավելի շուտ, քան դա արվել է:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա հակամարտություններին, ապա դրանք, նախարարի կարծիքով՝ ոչ մի կապ չունեն Ղարաբաղի հետ:
Comments