Լելե-Թեփե օպերացիա․ ովքե՞ր են պատասխանատու օպերացիայի ձախողման համար
Հայտնի Վարազաթումբ (Լելե-Թեփե) օպերացիան պատերազմից հետո էլ քաղաքական ուժերի և հանրության ուշադրության կենտրոնում է։ ԱԺ նիստի հարց ու պատասխանին ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը օպերացիայի մասին պարզաբանում պահանջեց Նիկոլ Փաշինյանից։ Փաշինյանը նշեց՝ ինքը Լելե-Թեփե անունով օպերացիայի մասին երբևէ չի խոսել։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո ՀՀ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը մեղադրել էր Փաշինյանին օպերացիայի հրաման տալու համար։
Տարբեր աղբյուրներով օպերացիայի հետևանքով հայկական կողմը կորցրել է 700 զինծառայող և 42 տանկ։ Թեմային անդրադարձել էր նաև Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ պնդելով՝ ինքն է օպերացիայի գաղափարի հեղինակը, բայց ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է։ Ըստ Բաբայանի՝ հայկական կողմն այդ օպերացիայի հետևանքով ունեցել է 2 զոհ և 10 վիրավոր։
Մանրամասները՝ MediaHub-ի տեսանյութում։
Comments