top of page

Վարդան Տողանյանն ու Սերգեյ Վերշինինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման հարցը

  • Jul 16, 2021
  • 1 min read


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հուլիսի 16-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին հաղորդագրություն է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում ՝ տարբեր բազմակողմ հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը:


Հատուկ ուշադրություն է դարձվել ՄԱԿ-ի համակարգի միջազգային մարդասիրական կազմակերպությունների և գործակալությունների ներգրավման խնդրին` Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման համար:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page