Search
Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին
- Aug 4, 2021
- 1 min read

Champions Chess Tour-ի շրջանակում առցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարում այսօր մեկնարկեց քառորդ եզրափակիչ փուլը:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջին խաղում վստահ հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին` 2,5:0,5: Մեկնարկային պարտիան ոչ-ոքի ավարտեց, իսկ մյուս երկուսում հաղթեց մեր շախմատիստը:
Լևոն Արոնյանն առաջին հանդիպումից հետո առաջ անցավ հաշվի մեջ` 1:0: Պատասխան խաղը տեղի կունենա վաղը:
ความคิดเห็น