Ընտրությունների ընթացքում և դրանից հետո կարող են լինել սուր բախումներ. Լևոն Տեր-Պետրոսյան
- Jun 15, 2021
- 1 min read

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստատեսության եթերում այսօր հայտարարեց, որ աննախադեպ քարոզարշավ է ընթանում:
Ըստ նրա՝ այդպիսի հայհոյախառն ատելության խոսք երբևէ չի եղել, բայց, նրա դիտարկմամբ, սրանք էլ դեռ ծաղիկներն են:
«Մենք ընտրությունների ընթացքում, նաև ընտրություններից հետո պետք է տեսնենք սրա հետևանքները: Հայտնի է՝ երկու կողմն էլ տիրապետում են հսկայական լծակների՝ և՛ ֆինանսական, և՛ վարչական, ու գնալու են ամեն ինչի: Սա նրանց համար կենաց ու մահու պայքար է: Կարող են բախումներ լինել ընտրությունների ընթացքում, և հնարավոր է` դրանից հետո ավելի սուր բախումներ լինեն»,- կարծիք հայտնեց նա:
Լևոն Տեր-Պետրոսյանը նկատեց՝ երկու կողմերն էլ արդեն հետընրական հավաքներ են պատվիրել, ինչը նշանակում է, որ նրանք գնում են ճակատ` ճակատի: ՀՀ առաջին նախագահը խոստովանեց՝ լավատես չէ, որ այս ընտրությունները խաղաղ կանցնեն:
Comments