top of page

Հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛. Լևոն Քոչարյան

  • Jun 26, 2021
  • 1 min read

Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․


«Սիրելի հայրենակիցներ, համախոհ ընկերներ:


Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը վստահել են «Հայաստան» դաշինքին: Մենք ձեր ձայնին տեր ենք լինելու: Չնայած ահռելի խախտումներին, մենք ստացանք գրեթե 300000 քվե, ինչը հուսադրող է և չափազանց պարտավորեցնող:


Շնորհակալ եմ մեր մեծ թիմի բոլոր անդամներին, որոնք, անտեսելով տարատեսակ ճնշումները, միացան մեզ և պայքարում են հանուն ուժեղ Հայաստանի: Վստահեցնում եմ, որ մենք միասին կարևոր գործեր ունենք առջևում:


Հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛... վստահ եղեք, մեր պայքարը հանուն արժանապատիվ Հայաստանի ավելի ուժգին է դառնալու»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page