top of page

Ալիևը գիտի, որ Նիկոլն այս ընտրություններում չի հաղթելու․ Լևոն Տեր-Պետրոսյան

  • May 27, 2021
  • 1 min read


Խնդիրը միայն այս դեպքին չի վերաբերում, խնդիրը ընդհանրապես պատերազմից հետո մեր սահմանների անվտանգությանն է վերաբերում: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով 6 զինծառայողի գերեվարման հարցին, ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։


Նա նշեց, որ այստեղ կա և՛ քաղաքական, և՛ հոգեբանական խնդիր.


«Ալիևը գիտի, որ այս ընտրություններում չի հաղթելու Նիկոլը, և, օգտվելով նրա թուլությունից, փորձում է ինչքան հնարավոր է շատ բան կորզել նրանից, սա է քաղաքական ենթատեքստը։ Մյուսը՝ հոգեբանականը, Ադրբեջանի 30 տարվա նվաստացած վիճակն է պատերազմից հետո։


Դա ծանր բեռ է, դուք զգում եք, մենք նոր ենք պարտվել և ինչպիսի հոգեվիճակ է, ինչո՞ւ չենք հասկանում, որ նույնը պետք է լիներ Ադրբեջանում։ 30 տարի նրանք պարտված վիճակում հոգեբանական ծանր վիճակում են եղել։ Նույն բանը ինչ պահանջում է հիմա ժողովուրդը Նիկոլ Փաշինյանից, 30 տարի Ադրբեջանի ժողովուրդը պահանջել է»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page