top of page

Ես ո՛չ ՀՀ 2- րդ և 3- րդ նախագահների, ո՛չ էլ Նիկոլի ծնողը չեմ․ Լևոն Տեր-Պետրոսյան

  • Jun 10, 2021
  • 1 min read


ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ ինքը երկրի ղեկավարների ոչ ծնողն է, ոչ էլ ծնողական ժողովի նախագահը։ Այդ կերպ նա պատասխանեց հարցին, թե արդյոք չի փոշմանո՞ւմ, որ ասպարեզ է բերել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ինչպես նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։


Տեր-Պետրոսյանի խոսքով՝ նրանք իրենց ուժերով են դարձել այդպիսի դեմքեր։


Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելու՝ իր առաջարկին, որն ուղղված էր ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ առաջարկն արդեն մերժվել է, և դրան վերադառնալ հնարավոր չէ։


«Ուրիշ բան, եթե Խորհրդարան ձևավորելիս այնպիսի վիճակ ստեղծվի, որ մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ու որևէ մեկը մեծամասնություն չունենա, և մենք ստիպված գնանք կոալիցիաներ ձևավորելուն»,- նշեց նա։


Լևոն Տեր-Պետրոսյանը հավելեց, որ միշտ կողմ է կոալիցիաներին, թեև դրանք արդեն Հայաստանի համար նոր պրոբլեմներ ստեղծող երևույթներ են։


Ըստ նրա՝ վեց ամիսը մեկ կարող է իշխանությունը փոխվել, և Հայաստանը կնմանվի այն երկրներին, որտեղ տարին մեկ անգամ կառավարություն են փոխում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page